ՄԱՌ Մեդիա - արտաքին գովազդ
Գազաբալոնային համակարգերի փորձարկում և վկայագրում
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿԱՅԱՆ
29.12.2007 թ. "ՄԱՌ" ԲԲԸ-ն ստացել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու թիվ 23 լիցենզիա: Լիցենզիան տրվել է անժամկետ:
 Կայանը հագեցած է գերմանական համաշխարհային ճանաչում ունեցող "Շերպա" ընկերության ավտոդիագնոստիկ սարքավորումներով, որոնք հնարավորություն ունեն ստուգելու տրանսպորտային միջոցի 65 չափանիշ:
Կայանի անձնակազմը վերապատրաստվել և սերտեֆիկացվել է "Շերպա" ընկերության կողմից, ինչպես նաև յուրաքանչյուր 3 տարին երկու շաբաթանոց վերապատրաստում են անցնում ՀՀ Կրթության և Գիտության նախարարության Հայաստանի ագրարային համալսարանի ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության և փորձաքննության մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուսումնամեթոդական կենտրոնում և ստանում են համապատասխան վկայագրեր:
Կայանը գործում է համաձայն ՀՀ օրենքների և նորմատիվային ակտերի պահանջների:
|