ՄԱՌ Մեդիա - արտաքին գովազդ            Տեխնիկական զննման կայան

ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ


01․07․2022թ․ «ՄԱՌ ՔՈՆՍԹՐԱԿՇՆ» ՍՊԸ -ին տրվել է «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և /կամ/ գազաբալոնային պարբերական վկայագրման գործունեություն իրականացնելու» N ԳԲ 00018 լիցենզիա։ Այն հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությունում սեղմված կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող տրանսպորտային միջոցների գազաբալոնային համակարգերը փորձարկելու և պարբերական վկայագրելու։ Գազաբալոնային համակարգերը պարբերական փորձարկումից հետո դրանցով համալրված տրանսպորտային միջոցնը վկայագրվում են մեկից երկու տարով՝ կապված գազաբալոնների տեսակից և պիտանելիության ժամկետից։
Մեր լաբորատորիան հագեցած է հիդրավլիկ և օդային ճնշափորձարկման ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև թվային լաբորոսկոպիկ և հաստաչափ սարքավորումներով, որոնցով ուսումնասիրվում է գազաբալոնի ներքին մակերևույթը և գազաբալոնի պատերի հաստությունը, գազաբալոնների լվացման մասնագիտացված սարքավորումներով և ներկման տեղամասով։

Հիշեցնենք նաև, որ 01․08․2022 թ-ից գազալցակայաններում լիցքավորվելու են միայն լիցենզավորված լաբորատորիաներում վկայագրված գազաբալոնային համակարգերով շահագործվող տրանսպորտային միջոցները։

Հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի 3/4
Հեռ. (+374 91) 73 92 92
Էլ․փոստ․ info@mar.am